Զանգահարեք +374 10 200-265

Ուղարկեք նամակ info@armobil.am

Գառնիում նշվել է ամանորը, վահագնի ծնունդը, բացվել՝ ցուցադրություն

Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:


Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հեթանոսները երեկ Ամանոր են նշել։ Մինչ տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի անդամներն արևածագը դիմավորել են «Գառնի»-ում։ Ծիսական արարողակարգի ավարտից հետո, Արորդիների ուխտի անդամները մասնակիցներին արևխաչով օրհնված տարեհաց ու մեկական ումպ գինի են բաժանել:


Գունավոր ժապավաններով զարդարվել է արգելոց-թանգարանի տարածքում տարիներ առաջ տնկված Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենին։


Ապա արգելոց-թանգարանի հարակից տարածքում ծառատունկ է կատարվել՝ ծիրանենիներ են տնկվել՝ ի հիշատակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված հայորդիների։


Միջոցառման մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել տեսնելու ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արտեֆակտներից մեկը՝ տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։ Պատմական վկայությունների համաձայն, Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:


Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:


Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին:


Ցուցադրությունը կտևի մինչև մարտի 31-ը։

 

ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԹԻՄԻՆ

 

«Արմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և իրականացնում է բարձրակարգ անվտանգության ծառայություններ ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց ամբողջ ՀՀ տարածքում և առաջարկում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման լուծումների համակցված փաթեթներ: Հիմնվելով պահնորդական , թիկնապահական, պարեկային ասպարեզում ունեցած պատկառելի փորձի վրա ընկերությունը գրավել և պահպանում է առաջատարի հեղինակությունը:

 

ՄԵՆՔ ՁԵԶ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼՈՒՄ՝

  • Կատարում ենք ձեր կազմակերպության անվտանգության և ապահովության պարտականությունները
  • Շուրջօրյա օպերատիվ հերթապահ մաս (ՕԿԿ)
  • Երկար տարիների փորձ ունեցող բարձր մակարդակի մասնագետներ
  • Անվտանգության ծառայություն Հայաստանի ամբողջ տարածքում
  • Անվճար խորհրդատվություն ձեր անվտանգության ապահովման վերաբերյալ
  • Առաջադեմ տեխնոլոգիաներ
  • Արագ արձագանքման խումբ
  • Իրական ժամանակում անվտանգության ապահովում տեսահսկման միջոցով
  • Ահազանգման համակարգի մոնիտորինգի և արագ արձագանքման ծառայություն
  • Թիկնապահություն
  • Խորհրդատվություն ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակների վերաբերյալ



ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՝

  • Տարիների փորձ
  • Օրինապահություն
  • Բարձր մակարդակի վերապատրաստված մասնագետներ
  • ՀՀ տարածքի լայնածավալ թափանցելիություն
  • Գաղտնիություն
  • Պատասխանատվություն
  • Անվտանգության առաջատար մոտեցում
  • Նորարարական տեխնոլոգիաներ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
  • Անվտանգության ապահովության զգացում

Կապ մեզ հետ

Հարցման տեսակը*